«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 
  • «Ես չեմ ուզում, որ ինձ ղեկավարեն մականունավորները»

    «Ես չեմ ուզում, որ ինձ ղեկավարեն մականունավորները»

    11.03.2013| 16:02
    Ազատության հրապարակում էր գտնվում և Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին էր հետևում 2000-ի ընդդիմադիր շարժումը գլխավորած ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ով irates.am-ին ներկայացավ որպես ՀՀ քաղաքացի, հայ մարդ:
  • Րաֆֆին բացվում է

    Րաֆֆին բացվում է

    11.03.2013| 14:44
    Այն, որ Րաֆֆու «ճակատամարտը» ոչ թե Հայստանի ժողովրդի, նրա «հալածյալ» էութենաբանության, այլ «հարկավորների» համար էր, արդեն իսկ ակնհայտորեն դրսևորվում է: Խաղը դառնում է ավելի բաց ու թափանցիկ: Չնայած որ, Րաֆֆին նախորդ օրվա իր միտինգում այդպես էլ ազնվություն չունենցավ ասելու, որ Սերժ Սարգսյանի կողմից իրեն հանդիպման հրավերք է եղել:
  • Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացնում

    Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացնում

    11.03.2013| 11:36
    Հարավային Կորեան անցկացնում է հերթական զորավարժությունները, որոնց մանակցում են նաև ամերիկյան զորքերը։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին ներգրավված է 13 հազար զինծառայող։
  • Հզոր երկրաշարժ՝ Պապուա-Նոր Գվինեայում

    Հզոր երկրաշարժ՝ Պապուա-Նոր Գվինեայում

    11.03.2013| 11:35
    Այսօր Պապուա-Նոր Գվինեայի հյուսիսային ափին տեղի է ունեցել 6,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Լաեից, 150 կմ հեռավորության վրա։ Ցունամիի վտանգի մասին առայժմ հաղորդումներ չկան։
  • Հնդկաստանում ինքնասպան է եղել բռնաբարության մեջ մեղադրվողը

    Հնդկաստանում ինքնասպան է եղել բռնաբարության մեջ մեղադրվողը

    11.03.2013| 11:34
    Հնդկաստանում ինքնասպան է եղել ավտոբուսի վարորդը, ով մեղադրվում էր հնդիկ ուսանողուհուն զանգվածային բռնաբարության համար։ Նախնական տվյալներով՝ Ռամ Սինգխի դին հայտնաբերվել է բանտախցում՝ կախված վիճակում։
  • Սիրիացի փախստականների թիվը կարող է եռապատկվել

    Սիրիացի փախստականների թիվը կարող է եռապատկվել

    11.03.2013| 11:32
    Սիրիայից փախստականների թիվն ընթացիկ տարում կարող է կրկնապատկվել կամ եռապատկվել, եթե հակամարտությանը վերջ չդրվի։ Այդ մասին նախազգուշացնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գութերեշը։ Թուրքիա կատարած այցի ընթացքում Գութերեշը նախազգուշացրել է, որ եթե սիրիական ճգնաժամը երկարի, ապա այն Մերձավոր Արևելքի երկրներին կարող է սպառնալ սոցիալական պայթյունով։
  • Լիբիայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը

    Լիբիայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը

    10.03.2013| 20:02
    Լիբիայի խորհրդարանը դադարեցրել է գործունեությունը, որպեսզի թույլ չտա դիվերսիայի կրկնություն։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ հարձակում էր տեղի ունեցել խորհրդարանի խոսնակ Յուսեֆ ալ Մագրեֆի ավտոշարասյան վրա։ Օրենսդիր մարմնի աշխատանքի ժամանակավոր դադարեցման պատճառ է դարձել նաև այն, որ չկան բավարար պայմաններ խորհրդարանի նիստերն անցկացնելու համար։ Մամուլի ասուլիսի ընթացքում ալ Մագրեֆը հայտարարել է, որ հրաժարվում է նիստեր անցկացնել ահաբեկչության սպառնալիքի ներքո։
  • Չինաստանի կառավարությունը բարեփոխվում է

    Չինաստանի կառավարությունը բարեփոխվում է

    10.03.2013| 18:32
    Չինաստանի իշխանությունները ներկայացրել են կառավարության բարեփոխումների լայնածավալ ծրագիր, որն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին, նախարարների լիազորությունների ընդլայնմանն ու նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
  • Նավթ, գազ, հանրաքվե

    Նավթ, գազ, հանրաքվե

    10.03.2013| 16:41
    Ֆոլկլենդյան կղզիներում մարտի 10-11-ին կանցկացվի հանրաքվե` որոշելու համար ում են պատկանում կղզիները` Մեծ Բրիտանիային, թե՞ Արգենտինային, որ կղզիներն անվանում է Մալվինյան և համարում իր տարածքը: Հանրաքվեն բրիտանական իշխանությունների մտահղացումն է` վիճելի տարածքներում սեփական վերահսկողությունը միջազգային հանրության համար հաստատելու նպատակով:
  • Օլանդը` Սիրիայի գծով մեծ մասնագետ

    Օլանդը` Սիրիայի գծով մեծ մասնագետ

    10.03.2013| 16:39
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իրավիճակը Սիրիայում փակուղային է դարձել Մոսկվայի պատճառով` ռուսները չեն ցանկանում Բաշար Ասադին հրաժարական պարտադրել և արգելակում են քաղաքական բարեփոխումները երկրում: «Ռուսների համար դեռ ակնհայտ չէ քաղաքական ասպարեզից Բաշար Ասադի հեռանալու անհրաժեշտությունը»,-ասել է Ֆրանսուա Օլանդը և հավելել, որ ինքը գործադրում է բոլոր ջանքերը` համոզելու սիրիացի ընդդիմադիրներին բանակցություններ սկսել ում հետ ցանկանում են, միայն ոչ գործող նախագահի: